Նյարդաբանություն
Զարմանալին մարդու գլխուղեղի վերաբերյալ
Գլխուղեղային նյութ: Իր ողջ պատմության ընթացքում մարդկությունն ուղեղն ուսումնասիրելիս լուրջ բարդությունների հետ է ընդհարվել: Եվ հին եգիպտացիները, և առաջին փիլիսոփաները, ինչպիսին Արիստոտելն էր, թերագնահատել են այն առեղծվածային նյութը, որը գտնվում է գանգատուփի մեջ:
Հանրահռչակ անատոմ Գալենն ուղեղին վերապահում էր շարժողական ակտիվության և խոսելու հնարավորության ղեկավարի դերը, բայց նույնիսկ նա անտեսել էր սպիտակ և գորշ նյութը, կարծելով, որ ուղեղում հիմնական աշխատանքը կատարում են հեղուկով լցված փորոքները:
Մարդու ուղեղը մեծ է...
Չափահաս մարդու գլխուղեղի զանգվածը միջինը 1,3-1,4 կգ է: Գանգատուփի մոտ 80%-ը լցված է գլխուղեղով: Մնացած 20%-ը հավասարապես բաժանված է արյան, ողնուղեղային հեղուկի, պաշտպանական նյարդային հյուսվածքի միջև: Եթե այս ամենը խառնեն իրար` գլխուղեղը, արյունն ու հեղուկը, ապա ստացված նյութի ծավալը կկազմի մոտ 1,7 լիտր:
Բայց այն փոքրանում է
Մոտ 5 հազար տարի առաջ մարդու ուղեղի ծավալն ավելի մեծ է եղել: «Ողջ աշխարհում` Եվրոպայում, Չինաստանում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ստացված հնագիտական տվյալներից մեզ հայտնի է, որ գլխուղեղի ծավալը փոքրացել է մոտ 150 սմ3, նախկինում նրա ծավալը կազմում էր 1350 սմ3: Դա, կոպիտ հաշվարկով, 10 տոկոս է»,- պատմում է պալեօնտոլոգ Ջոն Հոքսը` Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանից:
Հետազոտողները չգիտեն, թե ինչու է գլխուղեղի ծավալը փոքրանում, բայց ենթադրում են, որ այն զարգանում և առավել արդյունավետ է դառնում: Կարծիք կա նաև, որ գանգատուփն է փոքրանում, քանի որ ժամանակակից մարդու այժմյան սննդակարգն առավել փափուկ սննդից է բաղկացած ու մեծ և ուժեղ ծնոտներն այլևս պետք չեն:
Ինչպիսին էլ որ լինի պատճառը, գլխուղեղի չափերից անմիջականորեն կախված չէ ինտելեկտի մակարդակը, քանի որ չկան ապացույցներ, թե հին մարդիկ առավել խելացի են եղել, քան հիմա ժամանակակիցներն են:
Ուղեղը էներգիայի կենտրոնացումն է
Ժամանակակից մարդու գլխուղեղը ծայրահեղ էներգատար է: Նրա ծավալը կազմում է մարմնի ծավալի մոտ 2%-ը, բայց, դրա հետ մեկտեղ, այն օգտագործում է արյան մեջ եղած թթվածնի մոտ 20%-ը և գլյուկոզայի 25%-ը:
Գիտնականներն իրենց առջև խնդիր էին դրել պարզել, թե ինչն է էներգիայի աղբյուր հանդիսացել խոշոր գլխուղեղի զարգացման համար: Շատ հետազոտողներ պնդում են, որ նման աղբյուր եղել է միսը, բերելով նախնադարյան մարդկանց որսորդական հմտությունների օրինակը: Մասնագետների մեկ այլ խումբ էլ կարծում է, որ միսն այնքան էլ հուսալի աղբյուր չի եղել: 2007թվին կատարված հետազոտություններն ապացուցեցին, որ ժամանակակից շիմպանզեները կարողանում են սավաննայում փորել հանել կալորիաներով հարուստ արմատապտուղները: Հնարավոր է, նախնադարյան մարդիկ էլ են նույն բանն արել, գլխուղեղի էներգիան ապահովելով բուսական սննդով:
Իսկ ինչ վերաբերում է գլխուղեղի գնդաձև լինելուն, ապա սրա վերաբերյալ երեք հիմնական վարկած կա` կլիմայի փոփոխությունը, էկոլոգիայի պահանջները և սոցիալական մրցակցությունը:
Ուղեղի ծալքերը մարդուն խելացի են դարձնում
Եվ որն է մարդու տեսակի ինտելեկտի գաղտնիքը: Պատասխանը կարող է լինել` ուղեղի ծալքերը: Մարդու գլխուղեղի մակերեսը, որն անվանվում է մեծ կիսագնդերի կեղև, ծածկված է բազմաթիվ գալարներով ու ակոսներով և հագեցած է մոտ 100 միլիարդ նեյրոններով` նյարդային բջիջներով: Նման մակերեսը հնարավորություն է տալիս ծավալով մեծ, համապատասխանաբար շատ էներգիա պահանջող գլխուղեղին տեղավորվել ոչ մեծ գանգատուփում: Մեր ազգական-պրիմատների ուղեղի գալարների քանակը տարբեր է, այնպես, ինչպես մյուս բանական կենդանիներինը, օրինակ, փղինը: Բացի դրանից, հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ դելֆինների ուղեղի գալարները նույնսիկ առավել արտահայտված են, քան մարդկանց մոտ:
Մեր ազգական-պրիմատների ուղեղի գալարների քանակը տարբեր է, ինչպես և այլ բանական կենդանիների մոտ, ինչպիսին փիղն է: Բացի դրանից, հետազոտողները պարզել են, որ գլխուղեղի գալարները դելֆինների մոտ նույնիսկ ավելի արտահայտված են, քան մարդկանց մոտ:
Գլխուղեղի բջիջների մեծ մասը նեյրոններ են
Այն կարծիքը, թե մենք օգտագործում ենք մեր գլխուղեղի հնարավորության միայն 10%-ը, ճիշտ չէ, դրա փոխարեն հաստատ կարող ենք ասել, որ նեյրոնները կազմում են գլխուղեղի բոլոր բջիջների միայն 10%-ը:
Մնացած 90%-ը, որը գլխուղեղի ողջ զանգվածի մոտ կեսն է կազմում, կոչվում է նեյրոգլիա կամ գլիա, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «սոսինձ»: Նյարդաբանները նախկինում կարծում էին, թե նեյրոգլիան պարզապես կպչուն նյութ է, որը պահում է նեյրոնները: Բայց վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ նրա դերը շատ ավելի կարևոր է: Այդ քիչ նկատելի բջիջները մաքրում են ավելորդ նեյրոմեդիատորները, ապահովում են իմունային պաշտպանությունը, ինչպես նաև նպաստում են սինապսների (նեյրոնների միջև միացություններին) աճին և գործառույթներին: Պարզվում է պասիվ մեծամասնությունը այնքան էլ պասիվ չէ:
Գլխուղեղը ընտրյալների տեղն է
Գլխուղեղի արյան համակարգի բջիջները, որոնք կոչվում են հեմատոէնցեֆալիկ պատնեշ, աշխատում են պահապանների պես, միայն որոշ մոլեկուլների են թույլ տալիս հասնել ՙսրբությունների սրբոց՚ նյարդային համակարգին` գլխուղեղին: Մազանոթները, որոնք գլխուղեղի մատակարարներն են, դասավորված են սերտորեն կապված բջիջներով, որոնք պահում են խոշոր մոլեկուլներին: Հեմատոէնցեֆալիկ պատնեշի հատուկ սպիտակուցներն անհրաժեշտ սննդարար նյութերը փոխանցում են գլխուղեղ: Եվ միայն ընտրյալներն են «ներսում հայտնվում»:
Հեմատոէնցեֆալիկ պատնեշը պաշտպանում է գլխուղեղը, բայց այն կարող է նաև թույլ չտալ թափանցել կյանքը փրկող դեղամիջոցներին: Բժիշկները, ովքեր գլխուղեղի ուռուցքների բուժման միջոցներ են որոնում, կարող են դեղամիջոցների օգնությամբ բջիջների միջև եղած կապը բացել, բայց դա էլ գլխուղեղը կարող է ժամանակավորապես խոցելի դարձնել ինֆեկցիաների հանդեպ: Հեմատոէնցեֆալիկ պատնեշի միջով դեղամիջոցը տեղ հասցնելու հիանալի միջոց կարող են դառնալ նանոտեխնոլոգիաները: Հատուկ մշակված նանոմասնիկները կարող են թափանցնել պատեշի միջով և կպնել ուռուցքի հյուսվածքին: Ապագայում նանոմասնիկների և քիմիաթերապիայի համադրությունը կարող է ուռուցքների ոչնչացման միջոց դառնալ:
Գլխուղեղը սաղմնավորվում է խողովակի ձևով
Գլխուղեղի սաղմնավորումը վաղ է տեղի ունենում: Բեղմնավորումից երեք շաբաթ հետո սաղմնային բջիջների շերտը, որը կոչվում է «նյարդային պլաստինկա», ոլորվում և ուղեղային խողովակ է դառնում: Այդ հյուսվածքն էլ կենտրոնական նյարդային համակարգն է ձևավորում:
Գլխուղեղային խողովակը աճում և ձևափոխվում է առաջին երեք ամիսների ընթացքում (երբ բջիջները ձևափոխվում են, դառնում են տարբեր հատուկ հյուսվածքներ, որոնք անհրաժեշտ են մարմնի մասերի ստեղծման համար): Նեյրոգլիան և նեյրոնները սկսում են ձևավորվել երկրորդ եռամսյակի ընթացքում: Գալարներն ավելի ուշ են ձևավորվում: 24-րդ շաբաթում մագնիսա-ռեզոնանսային հետազոտությունը ցույց է տալիս միայն մի քանի ձևավորված գալարներ, սաղմնային ուղեղի մակերեսը հիմնակում հարթ է լինում: Երրորդ եռամսյակի սկզբին, 26-րդ շաբաթում գալարները խորանում են և գլխուղեղն արդեն նորածնի գլխուղեղի տեսքն է ստանում:
Դեռահասի գլխուղեղը լիովին ձևավորված չէ
Համառ դեռահասների ծնողները կարող են ուրախանալ, կամ, նվազագույնը, թեթևացած շունչ քաշել. դեռահասային վարքագծի թերությունները մասամբ կապված են գլխուղեղի զարգացման առանձնահատկությունների հետ:
Գլխուղեղի գորշ նյութի ձևավորման գագաթնակետը լինում է սեռական հասունացման սկզբում, ավելորդ մասերը ոչնչանում են պուբերտատային ժամանակահատվածում, իսկ ամենանշանակալի փոփոխությունները տեղի են ունենում ճակատային հատվածում, լրջամտության և որոշումներ ընդունելու հատվածում:
Բազմաթիվ խնդիրների համար պատասխանատու գլխուղեղի հատվածները լիովին ձևավորվում են միայն 16-17 տարեկանում: Գիտնականները նաև ապացուցել են, որ դեռահասների մոտ հիմնավորված է նյարդային մակարդակի վրա եսասիրությունը: Կատարելով արարքներ, որոնք ազդում են ուրիշների վրա, դեռահասները մեծահասակներից հազվադեպ են օգտագործում գլխուղեղի նախաճակատային կեղևը, իսկ այդ հատվածը կապված է կարեկցանքի և մեղավորության զգացման հետ: Գիտնականների խոսքերով, դեռահասները կարեկցել սովորում են սոցիալիզացիայի միջոցով: Դա լիովին արդարացնում է մինչև 20 տարեկանը նրանց եսասիրությունը:
Գլխուղեղը մշտապես փոփոխվում է
ժամանակին գիտնականները հայտարարեցին, որ երբ մարդը չափահաս է դառնում, նրա ուղեղը նոր նյարդային կապեր ձևավորելու ընդունակությունը կորցնում է: Կարծիք կա, որ այդ ընդունակությունը, որն անվանում են «հարմարվողականություն», կապված է մանկության և պատանեկության հետ:
Դա ճիշտ չէ: Կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում ապացուցվեց, որ չափահաս մարդկանց մոտ նեյրոնների միջև նոր կապեր են ստեղծվում: Միևնույն ժամանակ, մեդիտացիայի ուսումնասիրությունը թույլ տվեց ապացուցել, որ մտավոր ակտիվ գործունեությունը կարող է փոխել գլխուղեղի և կառուցվածքը, և գործառնությունը:
Կանայք Լուսնից չեն ընկել
Կարծիք կա, որ տղամարդիկ և կանայք գլխուղեղի տարբեր կառուցվածք ունեն: Ճիշտ է, տղամարդկային և կանացի հորմոնները տարբեր կերպ են ազդում գլխուղեղի զարգացման վրա, որի հետևանքով նրանք տարբեր կերպ են զգում ցավը, որոշումներ ընդունում և հաղթահարում սթրեսները:
Բայց, մեծ մասամբ, տղամարդու և կնոջ գլխուղեղները (և ընդունակությունները) միանման են:
Տարբերությունների մասին առասպելները կարող են միայն հնչեղ վերնագրերով գրքերի նյութ ծառայել, իսկ նյարդաբանությունում ամեն ինչ շատ ավելի պարզ է:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն